«ՄԱԿ-ում բարձրացնելով դրոշը՝ 30 տարի անց այլ որակի պետություն ունենալու հույս ունեի»

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է Անկախության 30-րդ տարեդարձի, պետականաշինության գործում թերացումների, դրանց գիտակցման կարևորության ու ներկա միտումների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը զարմանք է հայտնում առ այն, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նախորդ և ներկա իշխանությունները խուսափում են իրենց բաժին պատասխանատվությունից: Պատերազմում պարտությունից հետո ստեղծված իրադրությունը նա անվանում է անընդունելի ու անհանդուրժելի: Հայաստանն իր նորագույն պատմության մեջ, Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, երբեք այսքան թույլ ու զիջող չի եղել:

0:00 – սկիզբ

0:19 – Հայաստան վերադառնալու մասին

2:46 – Ակնկալիքների և իրողությունների մասին

6:48 – ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի մասին

12:32 – Ինչո՞ւ են շատերը խուսափում հայրենադարձվելուց

16:53 – Հայաստանը փա՞կ է Սփյուռքի համար

20:14 – «Բարևի հեղափոխության» և «Թավշյա հեղափոխության» մասին

26:48 – Արցախյան պատերազմում պարտության մասին

29:43 – Պարտության և ինքնության ճգնաժամի մասին

35:42 – Նշե՞լ, թե՞ չնշել Անկախության տոնը