ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի և Թուրքիայի ԱԳ նախարարի միջև կայացած հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։
«Բնականաբար, նրանք քննարկել են Աֆղանստանը։ Նաև նրանք խոսել են Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք տևական զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: