Հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 20 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում սեպտեմբերի 21-ին կատարվել է 4 138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 6,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 295 մարդ։ Արձանագրվել է մահվան 20 դեպք:

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5 181-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 254 709 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 600 412 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 475 053 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 6 904 285 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 459 796 դեպքով:

Մեկնաբանել