Բայրամովն ու Նուլանդը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով խաղաղության հասնելու հարցը

Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք առաջընթաց ենք ակնկալում, այդ թվում ՝ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով, այնպիսի հարցերում, ինչպիսիք են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելը, պահվող անձանց ազատ արձակումը, հումանիտար ականազերծումը և քաղաքական հաշտեցումը»,- Թվիթերի իր էջում գրել է Վիկտորիա Նուլանդը։

Մեկնաբանել