Մինսկի խմբի միջնորդները հանդիպումներ են նախատեսում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ Ռուդենկո

Minsk Group

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են նախատեսում միմյանց և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անգործության է մատնված։ Գուցե ոչ այնքան հրապարակային, բայց, այնուամենայնիվ, շփումները շարունակվում են»,- ասել է նա։

Ռուդենկոն հիշեցրել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևի Բաքու և Երևան մոտ մեկ ամիս առաջ կատարված այցերը, բարձր մակարդակով հանդիպումները։

«Ներկայումս եռանախագահները նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Հանդիպումներ են նախատեսվում և միմյանց, և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնականում ուրվագծվում է։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես խաղաղ գործընթացի ճանապարհին առաջընթացի կարևոր գործիք»,- նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Մեկնաբանել