Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը քննարկվել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

«Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։ Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել