Ադրբեջանը նույնպես դիմեց Հաագայի դատարան

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Հաագայի դատարանի մամուլի ծառայությունից։ Ըստ որի՝ պաշտոնական Բաքուն Երևանին մեղադրում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման համար։

«Հայաստանը իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ ՝ ելնելով նրանց ազգային և էթնիկ ծագումից»,- նշված է Ադրբեջանի հայցում։

Դիմումի հիմքում 2020-ի 44-օրյա պատերազմի իրադարձություններն են։ Ադրեջանը նաև դատարանից խնդրել է Հայաստանի նկատմամբ նախնական միջոցներ կիրառել՝ մինչև հայտնի կլինի վերջնական որոշումը։

Ավելի վաղ Հայաստանն էր Ադրբեջանի դեմ հայց ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Սա առաջին հայցն էր Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցությամբ, որը երբևէ ներկայացվել է դատարան։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել