Հաստատվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 26-ին կատարվել է 5 183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 565 մարդ։ Արձանագրվել է մահվան 13 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 203 է:

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5 264-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 259 007 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 607 155 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 480 843 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 039 500 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 533 520 դեպքով:

Մեկնաբանել