«Հավերժ». շարունակելով կյանքն ու սփոփելով միմյանց

Կարինե Մուրադյանը Վահեի մայրն է: Տասնութամյա Վահեն զոհվեց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում։ Պատերազմից հետո կորստի վիշտը, ցավն ու տխրությունը որդեկորույս այլ մայրերի հետ կիսելու համար Կարինեն ստեղծել է «Հավերժ»-ը՝ կազմակերպություն, որի միջոցով մայրերը սփոփում են միմյանց, միասին արտասվում են, միասին հիշում, միասին զայրանում և երբեմն՝ միասին ծիծաղում: Կազմակերպությունը միավորել է մոտ հարյուր մայրերի։ «Ցավոք, թիվը ժամանակի ընթացքում ավելանում է», – ասում է Կարինեն:

Մեկնաբանել