Ալավերդի․ երեխաները ստանում են կյանքի հմտություններ «Նավակ» կենտրոնի հետ

«Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման՝ Ալավերդիի համայնքային կենտրոնը ծառայություններ է մատուցում համայնքի 125 երեխաների, այդ թվում՝ 17 հաշմանդամություն ունեցողի։ «Նավակը» բացվել է 2020թ․՝ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ֆինանսավորմամբ և կառավարության դրամաշնորհային ծրագրով: Կենտրոնը սոցիալական ծառայություններ է մատուցում սոցիալապես անապահով ընտանիքներին: Այստեղ գործում են նաև երեխաների մասնագիտական կողմնորոշման և մեդիագրագիտության խմբակներ, որոնցում ընդգրկված են նաև համայնքի մյուս երեխաները:

Մեկնաբանել