Հաստատվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 27-ին կատարվել է 4 988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 15,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 425 մարդ։ Արձանագրվել է մահվան 13 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 205 է:

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5 277-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 259 779 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 609 340 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 481 401 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 066 688 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 547 990 դեպքով:

Մեկնաբանել