Պուտինն ու Էրդողանը քննարկելու են Անդրկովկասում ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում ստեղծված իրադրությունը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև բանակցություններ տեղի կունենան։ Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում է քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր հարցեր։

«Տեղի կունենա նաև կարծիքների հանգամանալից փոխանակում միջազգային արդիական հարցերի շուրջ, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում իրադրության զարգացումը», – ասված է հաղորդագրության մեջ: