Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 զինվորներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում է Զինծառայողների ապահովագրության hիմնադրամը։

«Սեպտեմբերի 28-ի դրությամբ Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4 465 է, որոնցից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը»,- ասված է հաշվետվության մեջ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև սփյուռքից։

Մեկնաբանել