ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է. Պուտին

Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև բանակցությունների մեկնարկին ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում համագործակցության վերաբերյալ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման կենտրոնը (ռուս-թուրքական – խմբ.) ակտիվ գործունեություն է ծավալում: Այդ համագործակցությունը տարածաշրջանում կայունության և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է»,- ասել է Ռուսաստանի նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան հաջող համագործակցություն են ծավալում միջազգային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի և Լիբիայի շուրջ։

Եզրափակելով ողջույնի խոսքը՝ Պուտինը նշել է, որ քննարկման հարցերը «շատ են» և ընդգծել է, որ ուրախ է տեսնել Էրդողանին Ռուսաստանում։ «Հեռախոսով ամեն ինչ չես քննարկի, բարի գալուստ”,- ամփոփել է ՌԴ նախագահը:

Մեկնաբանել