Գլխավոր Լրահոս

ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է. Պուտին

ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է. Պուտին

Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև բանակցությունների մեկնարկին ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում համագործակցության վերաբերյալ։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին հրադադարի վերահսկման կենտրոնը (ռուս-թուրքական - խմբ.) ակտիվ գործունեություն է ծավալում: Այդ համագործակցությունը տարածաշրջանում կայունության և հաշտեցմանն ուղղված հետագա քայլերի շուրջ կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է»,- ասել է Ռուսաստանի նախագահը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան հաջող համագործակցություն են ծավալում միջազգային հարցերի, այդ թվում՝ Սիրիայի և Լիբիայի շուրջ։

Եզրափակելով ողջույնի խոսքը՝ Պուտինը նշել է, որ քննարկման հարցերը «շատ են» և ընդգծել է, որ ուրախ է տեսնել Էրդողանին Ռուսաստանում։ «Հեռախոսով ամեն ինչ չես քննարկի, բարի գալուստ",- ամփոփել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում