Կառավարությունը գումարել է հերթական նիստը
LIVE. Կառավարության նիստը, սեպտեմբերի 30
Article Published:
30 Սեպտեմբեր, 2021 10:52
Comments Off on LIVE. Կառավարության նիստը, սեպտեմբերի 30
Post navigation
Posted in:
Կառավարությունը գումարել է հերթական նիստը
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի դեմ»․ այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել ե միջանկյալ միջոց: Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը: ՄԻԵԴ-ը նաև […]
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Հաղորդագրությունում ասվում է, որ միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 22-ին, անորոշ վիճակ է․ մի կողմից իշխանությունը մատնվել է անգործության ու մարդկանց չի տեղեկացնում հետագա անելիքների մասին, մյուս կողմից էլ, մարդիկ ցանկանում են տարհանվել, սակայն հնարավորություն չկա։ ՍիվիլՆեթի Արցախի թղթակից Հայկ Ղազարյանի խոսքով՝ այս անորոշությունն է՛լ ավելի է խորանում տեղեկատվական վակուումի պատճառով։
Սեպտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակի հարակից փողոցներից մեկում ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պնդում է, թե Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետավորների կողմից: «Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է: Հ.գ. Խիստ նախնական վարկածով կարմիր բերետների մեջ շակալներ են եղել. դիտում եմ կադրերը, այլ տարբերակ մտքիս չի գալիս»,- գրել է փաստաբանը։ Այսօր՝ ավելի վաղ, բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։
Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։ «Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն: Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է […]
Արցախահայության իրավունքների պաշտպանության գործում չնայած Իրանի քայլերը որոշ չափով ուշացած են, սակայն իրանական կողմը մտահոգություններից բացի, կարող է գործնական քայլերի անցնել, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ Թեհրանը ընկալում է որպես իրեն ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշելու փորձ։ Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքին՝ նա վերահաստատում է այդ խնդրում Իրանի կոշտ դիրքորոշումը, սակայն չի բացառում, որ ապագայում այն կարող է որոշ նրբերանգային փոփոխությունների ենթարկվել:
Արտերկիր մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու անհրաժեշտություն հունվարի 1-ից չի լինելու։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարոթյան սեպտեմբերի 22-ի նիստում։ «Տարիներ շարունակ այս կլոր կնիքը օգնել է մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել, բայց քանի որ ունենք նույնականացման քարտերի համակարգը, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ) ու այլ գործիքակազմեր, մի շարք ռիսկեր կառավարվում են ու կլոր կնիքի առկայությունն իմաստազրկվում է»,- ասաց ներքին գործերի փոխնախարար Արփի Սարգսյանը։ Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն ներպետական գործընթացներին, նաև ենթադրում է արտաքին գործընկերների հետ աշխատանք, ուստի սահմանվել է մի քանի ամիս ժամկետ, որ այլ պետությունները իրազեկ լինեն կլոր կնիքի բացակայության մասին։