Հաստատվել է կորոնավիրուսի 1 022 նոր դեպք, մահացել է 20 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 29-ին կատարվել է 7 472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 022 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 13,6 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 650 մարդ։ Արձանագրվել է մահվան 20 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 209 է:

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5 319-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 261 697 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 611 269 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 483 128 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 124 966 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 572 962 դեպքով:

Մեկնաբանել