Հայաստանը Արցախին 12,2 միլիարդ դրամ անտոկոս վարկ կտրամադրի

Հայաստանը Արցախին 12,2 միլիարդ դրամ անտոկոս վարկ կտրամադրի՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերը հատուցելու նպատակով։ Հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 30-ի նիստի օրակարգում։

Գումարը կտրամադրվի անտոկոս վարկի միջոցով։ Հուլիսին կառավարությունը հայտարարել էր, որ Արցախին աջակցության ծրագրերով հատկացվել է ավելի քան 83 միլիարդ դրամ։

Մեկնաբանել