«Թե Աստված կամենա, պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ»․ բազմազավակ ընտանիքի պատմություն

Մելքոնյանների բազմազավակ ընտանիքում մեկ հարկի տակ ծնվել ու մեծացել է տասնհինգ երեխա։ Ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը, տան միակ ու որդեգիր երեխան է եղել։ Խոստովանում է՝ մեծ ընտանիք ունենալու մասին միշտ է երազել, սակայն որ այն կլինի այսքան մեծ, պատկերացնել չէր կարող։ Այսօր Մելքոնյանները նաև երկու հարս, մեկ փեսա ու մեկ թոռնուհի ունեն։ «Ամուր ընտանիքը ամուր պետության ու ամուր սահմանի հիմքն է»,- ասում է Մարտիկ Մելքոնյանն ու կես կատակ կես լուրջ ավելացնում՝ ինքն ու կինը պատրաստ են տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ։

Մեկնաբանել