Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ, տեղեկացնում են խորհրդարանի աշխատակազմից։
«Կարևորվել է պետության համար պատասխանատու և դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, ուստի սպասվում է բավականին ծավալուն աշխատանք` զրուցակիցները կարեւորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: