Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը՝ դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից:

«Առաջադրված մեղադրանքում պարոն Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա դատարանում տվել է պարզաբանումներ։ Մենք պայքարը շարունակելու ենք»,- ասաց պաշտպանը` հավելելով, որ «քրեական գործում կան այնպիսի տեղեկություններ, որոնք հերքում են մեղադրանքը»։

Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Մեկնաբանել