Հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, մահացել է 20 մարդ

երևան - yerevan

Հայաստանում սեպտեմբերի 30-ին կատարվել է 11 385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 934 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 8,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 728 մարդ։ Արձանագրվել է մահվան 20 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 211 է:

Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 631 դեպք, որոնցից 242 569-ն` առողջացած, 5 339-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 724 070 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 262 631 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 613 012 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 483 902 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 154 070 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 587 040 դեպքով:

Մեկնաբանել