Հայաստանը կարող է թողարկել «սփյուռքի պարտատոմսեր». ի՞նչ է դա

«ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ քննարկում է կառավարության սեպտեմբերի 30-ի որոշումը։ Ըստ այդ որոշման՝ ուսումնասիրվելու է սփյուռքի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը հետագայում դրանց հնարավոր թողարկման նպատակով։

Զաքարյանի կարծիքով՝ դա պատերազմի ընթացքում և դրանից հետո ամենակարևոր նախագծերից մեկն է, որն այժմ կմտնի գործնական փուլ։ Նա հույս ունի, որ «սփյուռքի պարտատոմսերի» հաջող թողարկումը որակական նոր փոփոխություններ կարող է բերել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

Մեկնաբանել