Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին

Հոկտեմբերի 1-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

«Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական համագործակցության խորացմանը և տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել