Խաղընկերներս կարծում էին, որ խուլ եմ. Լիոնել Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի»արգենտինացի հարձակվողԼիոնել Մեսսին պատմել է, որ երբ նոր էր տեղափոխվել «Բարսելոնա», թիմակիցները կարծել են, որ ինքը խուլ է (անգլերեն տարբերակում նշված է dumb բառը, ինչն ունի նաև «հիմար» նշանակությունը –խմբ․

«Սեսկը մի օր ինձ պատմեց, որ երբ ես նոր էի եկել La Masia («Բարսելոնայի» մարզաբազա – խմբ.), իրենք կարծել են, որ ես խուլ եմ, քանի որ շատ սուսուփուս էի իմ գործողություններում։ Հիմա ես ավելի բաց եմ, և այնքան էլ ամաչկոտ չեմ հանդերձարանում, որքան նախկինում», – ասել է արգենտինացին։ Այս մասին հաղորդում է Goal.com կայքը։

Նա խոստովանել է, որ Եվրո 2012-ի ժամանակ քիչ խաղեր է դիտել, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նեյմարին, ով իրեն անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

«Շատ շնորհակալ եմ Նեյմարին մեկնաբանությունների համար։ Միշտ հաճելի է, երբ նման բան լսում ես մեկ այլ խաղացողից», – ասել է նա։ Կայքը հիշեցնում է, որ Մեսսին կատալոնական ակումբին կմիանա երկուշաբթի օրը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել