Արարատ Միրզոյանը Իրանում է

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, Արարատ Միրզոյանի օդանավակայանում դիմավորեց ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա․ Հաղիղիանը։ Նախատեսվում է Միրզոյանի հանդիպումը իրանցի պաշտոնակից Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Արարատ Միրզոյանը Թեհրան է այցելում Իրան-Ադրբեջան քաղաքական լարվածության ֆոնին։ Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, վարժանքները հարուցել են Բաքվի դժգոհությունը։ Թեհրանը հակադարձում է, որ իրացնում է իր ինքնիշխան իրավունքն ու «չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմաններին»։

Մեկնաբանել