Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չէ մտածել. Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ մեր երկրում իշխանափոխություն հնարավոր է, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը առաջնորդվեն ոչ թե իշխանության գալու, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հեռացնելու մղումով։ «Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չէ մտածել։ Մեր երկրի շահը սրանից է բխում։ Ես ուրախ կլինեի, որ մեր ստացած տոկոսը երկու անգամ էլ քիչ լիներ, բայց ուրիշ ընդդիմադիրներ ավելին տանեին ու չունենայինք այս իշխանությունը»,- նշել է նա ՀՀԿ համաժողովին, որի տեսանյութը հրապարակվել է հոկտեմբերի 3-ին։

Մեկնաբանել