Դևիդ Հեյը նոկաուտի ենթարկեց Դերեք Չիսորային (տեսանյութ, ֆոտոշարք)

Լոնդոնում ավարտվեց երկար սպասված բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր մարտում 2 տարբեր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դևիդ Հեյը նոկաուտի ենթարկեց իր հայրենակից Դերեք Չիսորային: 31-ամյա Հեյը վերահսկում էր ողջ մարտի ընթացքը և գրեթե ոչ մի հնարավորություն չտվեց Չիսորային:

5-րդ ռաունդում Հեյի հարվածից հետո Դերեքը հայտնվեց նոկդաունում, սակայն կարողացավ ոտքի կանգնել և շարունակել մարտը: 10 վայրկյան անց Հեյի հուժկու հարվածներից հետո Չիսորան կրկին հայտնվեց հատակին: Նրան հաջողվեց ոտքի կանգնել, բայց ակնհայտ էր, որ այլևս չէր կարող մենամարտել և ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը` հաղթանակը շնորելով Դևիդ Հեյին:

Նշենք, որ պարտությունից հետո 28-ամյա Չիսորան մոտեցավ Դևիդին, նրանք փաթաթվեցին, մի քանի բառ փոխանակեցին և ոչ մի ատելության նշան չնկատվեց: Իր հայրենակիցների մարտին հետևում էր նաև աշխարհահռչակ թենիսիստ Էնդի Մարեյը:

http://youtu.be/gkmVk1CZxWU

Մեկնաբանել