Բժշկագիտության ոլորտի 2021-ի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկահայ գիտնականի

Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվեց ամերիկահայ գիտնական, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանին և Դեյվիդ Ջուլիուսին։

Մրցանակը շնորհվել է ջերմաստիճանի և շփման ռեցեպտորների հայտնագործության համար։

Ինչպես նշված է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում, Դեյվիդ Ջուլիուսի և Արտեմ Փաթափությանի հայտնագործությունից առաջ նյարդային համակարգի կողմից շրջակա միջավայրը զգալու՝ մեր ընկալման մեջ մի հարց էր մնում չլուծված՝ ինչպես են ջերմաստիճանն ու մեխանիկական խթանները վերափոխվում էլեկտրական ազդակների նյարդային համակարգում։

Արտեմ Փաթափությանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։ Ծնվել է Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ։ 2014-ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի հետազոտող է։

Մեկնաբանել