Իվանիշվիլիի ընկերությունները՝ «Պանդորայի փաստաթղթերում»

ivanishvili

«Պանդորայի փաստաթղթերում» շրջանառվում են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի գործիչների անուններ հարկային ապաստարանների գլոբալ ցանցում։ Հարավային Կովկասի երկու ակնառու անձ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «հայտնվել են» փաստաթղթերում:

«Պանդորայի փաստաթղթերը» գրեթե 12 միլիոն ֆայլերի զանգվածային արտահոսք է, որն ստացել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ)։ Դրանք բացահայտում են աշխարհով մեկ օֆշորային հարկային ապաստարանների ցանցը, որոնք հարուստ ու ազդեցիկ մարդիկ օգտագործել են իրենց հարստությունը թաքցնելու համար:

Տարածաշրջանի ամենամեծ բացահայտումները վերաբերում են Իլհամ Ալիևի հարստությանը, որի հարազատները, ինչպես պարզվում է, Լոնդոնում գրեթե 700 մլն դոլարի անշարժ գույքի սեփականատեր են:

Ֆայլերի ուսումնասիրությամբ OCCRP-ն հայտնաբերել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 84 «նախկինում անհայտ օֆշորային ընկերություններ», որոնք պատկանել կամ դեռ պատկանում են Ալիևին, նրա հարազատներին կամ մերձավորներին:

Ալիևն ու նրա մերձավոր ազգականները, այդ թվում՝ նրա երեխաներ Արզուն, Լեյլուն և Հեյդարը, ընկերության միջոցով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ունեն կամ ունեցել են շքեղ շինություններ, ներառյալ բնակարաններ, առևտրային օբյեկտներ և անգամ Բրիտանական թանգարանից ընդամենը մի քանի քայլի վրա գտնվող պատմական փաբ:

Թեև արտահոսքը «մեծամասամբ» տեղեկություններ չի պարունակում այն մասին, թե ինչպես են գումարները հայտնվել Ալիևների ու նրանց մերձավորների օֆշորային կայսրությունում՝ OCCRP-ն մի քանի կապ հայտնաբերել է Լոնդոնի նրանց անշարժ գույքերի և 20 մլրդ դոլար փողերի լվացման գործարքների՝ այսպես կոչված «Ռուսական լվացքատան» սրտում գտնվող մի կեղծ ընկերության միջև։

Տե՛ս նաև՝ Պանդորայի փաստաթղթեր․ Ալիևների բազմամիլիոնանոց անշարժ գույքերը Լոնդոնում

Բիձինայի ընկերություններն օֆշորային կղզիներում

Վերջին բացահայտումների համաձայն՝ վրացի մեծահարուստ, նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հարկային ապաստարան համարվող Բրիտանական Վիրջինյան կղզիներում 1998-2016 թվականներին 12 ընկերություն է բացել:

2012-ին Բրիտանական Վիրջինյան կղզիների տեղական կարգավորող մարմինները տեղեկատվություն էին հայցել Finseck-ի մասին՝ Իվանիշվիլիին պատկանող մի ընկերություն, որը նրա անունից հիմնադրել էր պանամական Alcogal ընկերությունը։ Վերջինը, ըստ հաղորդումների, կարգավորող մարմիններին ներկայացրել է, որ Finseck-ը կապված է «Իվանիշվիլիի՝ իր երեխաների համար ստեղծած թրաստի [ընկերությունների խումբ] հետ»։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը Alcogal-ը նկարագրում է որպես «Լատինական Ամերիկայում և նրա սահմաններից դուրս բարձրաստիճան քաղաքական գործիչների և էլիտաների օֆշորային մատակարար», որը կապեր ունի «Պանդորայի փաստաթղթերում» ներգրավված «քաղաքական բոլոր գործիչների գրեթե կեսի հետ», այդ թվում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի, Վլադիմիր Պուտինի զինակից Սվետլանա Կրիվոնոգիխի և Պուտինի մերձավոր, ռուսական նավթային մագնատ Գենադի Տիմչենկոյի հետ:

Իվանիշվիլիին պատկանող և օֆշորում գրանցված մեկ այլ ընկերություն՝ Brighton Corporate Ltd-ն, ստեղծվել է Վրաստանի համաֆինանսավորման հիմնադրամի «փոխառու կապիտալի միջոցով»՝ ֆինանսավորելու նախագծեր, որոնց մասին տեղեկություն չկա։

Իվանիշվիլին, պարտավորվելով 1 մլրդ դոլար սեփական գումար ներդնել, Վրաստանի համաֆինանսավորման հիմնադրամը ստեղծել էր 2013-ին և խոստացել նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավել երկրում: Ստեղծման պահից ի վեր թափանցիկության բացակայությունն ու Վրաստանի կառավարական կառույցների հետ անհասկանալի կապերը մթագնել են հիմնադրամի գործունեությունը:

Իվանիշվիլիի ընկերությունները՝ ըստ Pandora-ի փաստաթղթերի։

Կապեր հանքարդյունաբերության հետ

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի անդամ հայկական «Հետք» պարբերականի իրականացրած հետաքննության համաձայն՝ Ազատեկի ոսկու հանքի և Բազումի երկաթի հանքավայրի հեռանկարային հանքի «կառավարող ընկերություները» գրանցված են եղել օֆշորային հարկային ապաստարաններում:

Բազումի հանքավայրը, ըստ հաղորդումների, չի շահագործվել երկաթի միջազգային գների անկման պատճառով։

«Վայքգոլդը» և «ՍուրԱրտը», որոնք պետք է դառնային Ազատեկ և Բազում հանքավայրերի կառավարիչ տեղական դուստր ընկերությունները, 2012-ի դրությամբ պատկանել են Վարդան Այվազյանին, որը 2001-2007 թվականներին Հայաստանի բնապահպանության նախարարն էր, իսկ 2007-2018 թվականներին` իշխող Հանրապետական կուսակցության անդամ։

2012-ին ԱՄՆ դաշնային դատարանը Այվազյանին պարտավորեցրել էր 37,5 մլն դոլար վճարել՝ որպես ամերիկյան հանքարդյունաբերական ընկերության վնասի փոխհատուցում ենթադրյալ կոռուպցիայի համար:

Հոդվածը հրապարակվել է OC Media կայքում

Pandora Papers reveal South Caucasus connections to offshore tax havens

Մեկնաբանել