Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 22 մարդ

կորոնավիրուս - covid19

Հայաստանում հոկտեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք:

Ըստ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տվյալների՝ մեկ օրում կատարվել է 6 904 թեստավորում, որից դրական է ախտորոշվել շուրջ 13 տոկոսը: Մեկ օրում գրանցվել է 22 մահ, առողջացել է 534 մարդ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1220 է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 266 208 դեպք, որոնցից 245 376-ը՝ առողջացած, 5 419-ը՝ մահվան ելքով:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 761 967 թեստավորում», – ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352600, երկրորդ դեղաչափ` 164447 (5,6 տոկոս)։

Երկու դեղաչափով պատվաստված բնակչության ցուցանիշով Հայաստանը մեծ տարբերությամբ զիջում է Հարավային Կովկասի մյուս երկրներին՝ Վրաստանին (22,3 տոկոս) և Ադրբեջանին (39 տոկոս): Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 266 208 դեպքով։ Վրաստանը գտնվում է 50-րդ տեղում՝ 618 620 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 486 378 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 267 077 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 638 735 դեպքով:

Մեկնաբանել