Ընդդիմությունն Արա Նռանյանին առաջադրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արա Նռանյանին՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու։

Նռանյանը 2007-2012-ին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2016-2019-ին՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատի) նախագահի տեղակալ, պալատի անդամ։

Ներկայում խորհրդարանը քննարկում է նրա թեկնածությունը։

Մեկնաբանել