ԼՂԻՄ-ի մաս հանդիսացած ու Ադրբեջանին անցած տարածքների վերաբերյալ խոսակցություն կա․ Արարատ Միրզոյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց՝ կա՞ կառավարության անդամ, որը կարող է հայտարարել, որ մեր հայրենիքի մի հատվածը օկուպացված է։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց՝ «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի մաս հանդիսացած ու այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերաբերյալ խոսակցություն առկա է ու օրակարգում կա, զանազան միջազգային հարթակներում մատնանշվում է»։ Միրզոյանի խոսքով՝ այդ հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցի քննարկումը ապագայում ենթադրաբար ինչ-որ պահի բանակցություններում պիտի տեղի ունենա։

«Այդ մասին անընդհատ բարձրաձայնելը չի ստեղծի նպաստավոր պայմաններ, որոնցով հնարավոր կլինի մոտեցնել հարցի լուծումը»,- ասաց Միրզոյանը։

Մեկնաբանել