ՀՀ է վերադարձվում գերիներից մեկը. Սուրեն Պապիկյան

Syunik

Օգոստոսի 22-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը այս պահին վերադարձվում է Հայաստանի Հանրապետություն ու արդեն ՀՀ տարածքում է. խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Ըստ ՊՆ-ի՝ Դավիդյանը օգոստոսի 22-ին դուրս էր եկել մշտական տեղակայման վայրից, որից հետո նրա հետ կապը կորել էր։

Նախնական տեղեկություններով՝ Դավիդյանը վատ տեսանելիության պատճառով մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական կողմում։

Մեկնաբանել