Տեղահանված քաշաթաղցիները՝ նորից անտուն մնալու վտանգի առաջ

Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում պատերազմի ընթացքում և դրանից հետո ապրում են Արցախից տեղահանվածներ։ Այժմ 23 ընտանիք է ապրում այնտեղ, մեծ մասը՝ Քաշաթաղի շրջանից։ Տեղահանվածները նշում են, որ իրենցից պահանջում են մինչև հոկտեմբերի 10-ը լքել հաստատությունը, քանի որ այն պետք է ծառայի իր աշխատանքային նպատակներին։