«Հադրութն իրոք հնարավոր էր պաշտպանել»․ զրույց քաղաքապետի հետ

Առաջիկա օրերին լրանալու է Հադրութ քաղաքի անկման տարելիցը (քաղաքի գրավման վերաբերյալ տարբեր ամսաթվեր են նշվում): Կարծիք կա, որ հենց Հադրութի անկումն է դարձել արցախյան երկրորդ պատերազմի բեկումնային կետը: Ինչո՞ւ չհաջողվեց պաշտպանել քաղաքը: Մեկ տարից անց ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը զրուցել է Հադրութի համայնքի ղեկավար Վահան Սավադյանի հետ՝ հասկանալու քաղաքի անկման պատճառները:

0:00 «Հադրութն իրոք հնարավոր էր պաշտպանել»․ զրույց քաղաքապետի հետ

00:29 Ո՞րն է ամենավառ պատկերը, որ մնացել է Հադրութից

1:52 Կոնկրետ ո՞ր օրն է Հադրութը ընկել

5:55 Իսկ ինչպե՞ս են ընկել Հադրութի շրջանի գյուղերը, դիմադրություն եղե՞լ է

8:26 Տեղեկություն ստանո՞ւմ էիք ադրբեջանական զորքերի տեղաշարժի ու քաղաքին մոտենալու մասին

10:59 Նախքան ադրբեջանցիների հայտնվելը Հադրութի բարձունքներում դիրքեր դրվե՞լ են

13:45 Գրագետ պաշտպանություն կազմակերպելու դեպքում հնարավո՞ր էր պահպանել Հադրութը, թե՞ դա էլ կճեղքեին կամ կշրջանցեին

15:13 Եթե որևէ հայտնի հրամանատար փորձեր գլխավորել Հադրութի պաշտպանությունը, արդյո՞ք խոչընդոտի կհանդիպեր

18:45 Ի՞նչ թվաքանակի զորք ունեինք Հադրութում

23:57 Ո՞վ էր ի վերջո պատասխանատու Հադրութի պաշտպանության համար

24:57 Ինչո՞ւ Հադրութի անկման մասին ոչ ոք չհայտարարեց, ինչո՞ւ էինք ինքնախաբեությամբ զբաղվում

26:50 Տարիներ շարունակ Հադրութում տիրող վախի մթնոլորտը որևէ ձև ազդե՞լ է շրջանի պաշպանունակության վրա

30:00 Հադրութի ամենաազդեցիկ դեմքերը ինչո՞վ էին զբաղված պատերազմի ժամանակ

33: 41 Որպես Հադրութի համայնքի ղեկավար՝ ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում ներկայում, ի՞նչ լիազորություններ ունեք

36:23 Որքա՞ն հադրութցի է ներկայում բնակվում Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Որքա՞ն մարդ է արտագաղթել արտերկիր

38:46 Ի՞նչ ծրագրեր են իրականացվում Արցախում հադրութցիներին բնակեցնելու նպատակով

Մեկնաբանել