Գլխավոր Լրահոս

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած»․ Մարտակերտի քաղաքապետ

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած»․ Մարտակերտի քաղաքապետ

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած: Մարտակերտի բնակիչ է՝ Տեփանց Արամ, 1966 թվականի ծնունդ», - ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:   

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող   նռան այգում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչը:

Գյուրջյանը նաև հայտնեց, որ իրավապահ մարմինները տեղում աշխատում են. «Ավել բան ասել չեմ կարող, քանի որ հիմա հիվանդանոցում եմ գտնվում»:

Քաղաքապետի խոսքով՝ խուճապ չկա քաղաքում, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված:  

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը «Արցախպրես»-ին ասել էր, որ տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում