«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած»․ Մարտակերտի քաղաքապետ

«Տրակտորիստին վար անելիս կրակել են՝ խաղաղապահն էլ մոտը կանգնած: Մարտակերտի բնակիչ է՝ Տեփանց Արամ, 1966 թվականի ծնունդ», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ժամը 13:15-ին Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչը:

Գյուրջյանը նաև հայտնեց, որ իրավապահ մարմինները տեղում աշխատում են. «Ավել բան ասել չեմ կարող, քանի որ հիմա հիվանդանոցում եմ գտնվում»:

Քաղաքապետի խոսքով՝ խուճապ չկա քաղաքում, մարդիկ իրենց աշխատանքով են զբաղված:

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը «Արցախպրես»-ին ասել էր, որ տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղաղապահներին:

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել