Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 9-ին Երասխի հատվածում ադրբեջանական ուժերի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել, հայտնում է ՊՆ-ն։ Հաղորդագրությունը՝ ստորև։

«Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը»,- հայտնում է ՊՆ-ն՝ հավելելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նույն օրը Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհ է գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում։

Մեկնաբանել