Երևանի քաղաքապետարանը հերթական ինքնակամ շինություններն է քանդել

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համատեղ ուժերով նախորդ շաբաթ քանդվել է 15 ինքնակամ շինություն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից՝ հրապարակելով տեսանյութ։

Հունիսից Երևանի քաղաքապետարանը սկսեց ակտիվորեն ապամոնտաժել Երևանում կառուցված ինքնակամ կամ ապօրինի շինությունները։ Վերջին վեց տարիների ընթացքում 583 նման դեպք է արձանագրվել։

Միայն 2021-ին Երևանի քաղաքապետարանը արձանագրել է ապօրինի շինարարության և հողազավթման 188 դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է։