Կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում մահացել է 43 մարդ: Սա այս տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 5 618 անձ։
Նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին կատարվել է 7 472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 առողջացած։
Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-նառողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 228 է: