ՄԻԵԴ-ը մերժել է Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

Հոկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը, արձագանքելով ադրբեջանական կողմի բողոքին, անփոփոխ է թողել այս տարվա մայիսի 20-ի իր որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանի իշխանությունները մեղավոր էին ճանաչվել բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ազատազրկման, կտտանքների և մահափորձի համար։ Մայիսին դատարանը պարտավորեցրել էր Բաքվին Լապշինին վճարել 30 հազար եվրոյի փոխհատուցում։ «Իհարկե, ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել,- ասել է Լապշինը Deutsche Welle պարբերականի հետ զրույցում և տարօրինակ համարել փաստը, որ Ադրբեջանը դատարան է դիմել գործի վերաքննության համար։ – Չէ՞ որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի 99 տոկոսում, չի հրաժարվում իր նախկին որոշումներից»։ ՄԻԵԴ-ի մայիսյան որոշումից հետո Լապշինը հյուրընկալվել էր … Continue reading ՄԻԵԴ-ը մերժել է Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը