Աղջիկ երեխաների միջազգային օրը՝ սահմանամերձ Խաչիկում

Այս տարի աղջիկ երեխաների միջազգային օրը սահմանամերձ Խաչիկում նշվեց։ Արդեն երկու տարի գյուղում աղջիկների ֆուտբոլի թիմ է գործում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները սկսել են նվազել․ 2020 թվականին՝ 100 աղջիկ, 110 տղա: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին սեռերի հարաբերակցությունը համապատասխանաբար՝ 108,6/100 է։