Հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, մահացել է 28 մարդ

covid 19

Հայաստանում հոկտեմբերի 12-ին կատարվել է 8 497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,3 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 521 մարդ։ Արձանագրվել է մահվան 28 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 231 է:

Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 275 077 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 645 195 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 494 067 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 7 508 975 դեպքով, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 729 785 դեպքով: