300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

կորոնավիրուս - covid19

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։

Նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ:

Հայաստանում հոկտեմբերի 12-ին կատարվել է 8 497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,3 տոկոսը։ Մեկ օրում արձանագրվել է մահվան 28 դեպք:

Մեկնաբանել