Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Արտաշես Թումանյանը Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականին։ Մինչ դեսպան նշանակվելը նա մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել․ 2000-2006 թթ․ եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2000 թթ.՝ արտգործնախարարի առաջին տեղակալ, 1998-1999 թթ.՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 1990-1999 թթ. Արտաշես Թումանյանը Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր էր։

Մեկնաբանել