Խոշորացման արդյունքում ՏԻՄ-երում նվազել է կանանց ներգրավվածությունը. Ծովինար Հարությունյան

Զբաղվածության պետական գործակալության հրապարակած ամփոփագրի տվյալներով՝ Հայաստանում 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 64,7%-ը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է, որ տարիներ առաջ ցուցանիշն ընդհուպ 75 տոկոսի էր հասնում, այն վերջին տարիներին բարելավվել է, սակայն խնդիրները մնում են։ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում ընթացող համայնքների խոշորացման ընթացքում տեղեկան ինքնակառավարման մարմիններից դուրս են մնացել շատ կանայք։

Մեկնաբանել