Լավրովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նիստի ընթացքում ընդգծել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը։