Հայկական կողմից զոհեր չկան. Սուրեն Սարումյան

suren sarumyan

Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը Հանրային ՀԸ-ի «Լուրերի» հետ զրույցում հերքել է տարածվող տեղեկությունը, որ Արցախի շփման գծում հակառակորդի կրակոցից զինծառայողներ են զոհվել:

Ավելի վաղ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են Արցախի Հանրապետության հետ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը, կան վիրավորներ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում այցելել է վիրավոր զինծառայողներին: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախի Պաշտպանության բանակում զոհեր չկան: Ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորվել է վեց զինծառայող, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Այժմ Արցախում մարտական գործողություններ չեն ընթանում:

Տե՛ս նաև՝

Ադրբեջանը Արցախում խախտել է հրադադարը, կան վիրավորներ

Մեկնաբանել