Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի, իրադրությունը հանգիստ է․ ՊԲ

army

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որ սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

«ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Այսօր Արցախում շփման գծում հրադադարի խախտման հետևանքով, ըստ Արցախի պաշտոնական աղբյուրների, վիրավորվել է վեց հայ զինծառայող, երկուսի վիճակը ծանր է։ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այցելել է վիրավորներին և հաղորդել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։